Home / Հայաստան / ՀՀԿ-ի պատգամավորական կազմը երիտասարդանալո՞ւ է

ՀՀԿ-ի պատգամավորական կազմը երիտասարդանալո՞ւ է

Չնայած տարբեր ՀՀԿ-ականներ, այդ թվում` կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պնդում են, թե ՀՀԿ համամասնական ցուցակներին անդրադարձ է արվելու դեկտեմբերին, այնուամենայնիվ, հանրապետականները ամառային օրերին փորձում են ստանալ իրենց թեկնածությունների «դաբրոները», գրում է «Հրապարակ» օրաթերթը`հղում կատարելով սեփական աղբյուրներին:

Ըստ թերթի, օրերս ՀՀԿ վերնախավը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ փորձել է ճշտել նախնական ցուցակը Սերժ Սարգսյանն ասել է, որ շուտ է այդ մասին խոսել, բայց ակնարկել է, որ ցուցակը բավական երիտասարդ կազմ է ունենալու:

«Նշել է, որ անպայման կուսակցության «աքսակալներից» էլ են լինելու, բայց հիմնականում համալրված կլինի նոր դեմքերով: Նախագահը յուրայիններին հորդորել է չենթարկվել պրովոկացիաների`չհավատալ այն լուրերին, որ «թարմ ուժերը» միայն ՄԻԱԿ-ից են լինելու, կընդգրկվեն նաև ՀՀԿ երիտթևից, ինչպես և անկուսակցական ջահելներ», – գրում է «Հրապարակը»:

Tekali Taxi