Home / Հայաստան / 16-ամյա պատանին խեղդվել է Հնաբերդի ջրամբարում

16-ամյա պատանին խեղդվել է Հնաբերդի ջրամբարում

Հուլիսի 26-ին ժամը 12.49-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի արհեստական ջրամբարում խեղդվել է պատանի և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Արագածոտնի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը և մեկ ջրային փրկարար:

Ժամը 20.20-ին փրկարարների ուժերով ջրամբարից դուրս է բերվել և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին նույն գյուղի բնակիչ 1995թ. ծնված Միքայել Պետրոսյանի դին:

Tekali Taxi