Home / Հայաստան / Անկիրթ ազգերը և բանակցող նախագահների հերկուլեսյան սխրանքներն` ըստ ադրբեջանցի քաղաքագետի

Անկիրթ ազգերը և բանակցող նախագահների հերկուլեսյան սխրանքներն` ըստ ադրբեջանցի քաղաքագետի

Եթե Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացը դիտարկենք որպես ազգային շահերը կյանքի կոչելու մասին Ադրբեջանի և Հայաստանի նախագահների իրական ձգտումների արտացոլանք, ապա պատերազմը պետք է երեկ չէ առաջին օրը սկսվեր: Այս մասին newcaucasus.com-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:

Ընթացիկ բանակցությունները, ըստ նրա, «անկիրթ ազգը բանակցող նախագահների հերկուլեսյան սխրանքների մասին պատմող անվերջանալի սերիալով» քնեցնելու միտում ունեցող արհեստավարժ իմիտացիա են համարվում:

«Իրականում երեք ձեռքերով (իսկ երբեմն էլ հինգ) «Շների վալսն» են նվագում, իսկ ժողովուրդները թռվռալով պարում են այդ թեթև հայրենասիրական երաժշտության ներքո: Արդեն ավելի քան 20 տարի: Եվ դա նրանց չի հոգնեցնում պահանջների և ճաշակի համեստության շնորհիվ»,- պարզաբանել է Ալիզադեն:

Փորձագետը նշել է, որ դեպի խաղաղություն տանող ամենակարճ ճանապարհը առանց միջնորդների բանակցություններն են, քանի որ ավելի հեշտ է երկու երկրների շահերը համաձայնեցնել, քան հինգինը: Բայց ո՞վ թույլ կտա: Ինչ է, զո՞ւր են այդքան ջանքեր գործադրել ազգամիջյան տարաձայնությունների հրահրման հարցում: Հակամարտությունը ցանկալի իրավիճակի հասցնելու համար Ռուսաստանը միլիարդավոր դոլարներ է ծախսել, և իր հարյուրավոր որդիների կյանքեր զոհաբերել:

ԱՄՆ-ի համար միջնորդի ծանր և նուրբ առաքելությունը նույնպես տարածաշրջանում երկու ոտքերով հաստատվելու հնարավորություն է: Իսկ Ֆրանսիա՞ն: Այն ինչ է զո՞ւր էր հայերի իրավունքները ավելի քան մեկ դար շարունակում հրապարակայնորեն պաշտպանել: Վերջապես առիթ է ընձեռնվել, այն պաշտոնապես մի կերպ տեղավորվել է սարսափելու չափ խավարի մեջ ապրող աբորիգենների բարերարների շարքերում, սկսել է լուսավորել նրանց, տարածել նրանց մեջ խելամիտն ու մշտականը, միաժամանակ ամրապնդելով գլոբալ ծավալի խաղացողի իր քաշը: Ահա և Թուրքիան է առաջարկում իր միջոնորդությունը, Իրանն էլ է հազիվ հազ մտնում բարերարների շարքերը»,-հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետը:

Tekali Taxi