Home / Հայաստան / «Բուլգարիայի» ուղևորների մեծ մասը մահացել է փրկարար բաճկոնների պատճառով

«Բուլգարիայի» ուղևորների մեծ մասը մահացել է փրկարար բաճկոնների պատճառով

Հուլիսի 11-ին խորտակված «Բուլգարիա» շոգենավի զոհված ուղևորները` հիմնականում կանայք և երեխաները, խեղդվել են փրկարար բաճկոնների պատճառով, որոնք մարդկանց վերև էին քաշում` հնարավորություն չտալով լողալ դեպի դուռը կամ պատուհանը: Նման վստահություն են հայտնել Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ջրասուզակները, որոնք ժամեր շարունակ փորձում էին դուրս բերել նավաբեկման հետևանքով մահացած մարդկանց դիակները:

«Նավը շուռ է եկել, դռները հայտնվել են առաստաղի կողմում: Ջուրը մեծ ճնշման տակ լցվել է նավախցեր: Գումարած խուճապը: Էլ ինչպե՞ս դուրս գային: Փրկարար միջոցն այստեղ հակառակ դերն է խաղացել»,- պատմել է փրկարար Անդրեյ Տերեխովը:

Խեղդվածներին հագցված փրկարար բաճկոնները խանգարել են նաև փրկարարներին, երբ նրանք փորձում էին մարմինները դուրս բերել նավից: Մասնագետները և ԶԼՄ-ներն ավելի վաղ նշել էին, որ խուճապի մատնված ուղևորներին ոչ ոք չէր զգուշացրել, որ բաճկոնները պետք չէ հագնել նավախցում, այլ վերցնել դրանք, վերև վազել և  անմիջապես նետվել ջրի մեջ:

Արդյունքում նավաբեկության զոհերին գտել են հենց այդ վիճակում` անօգուտ փրկարար բաճկոններով` նավախցերի առաստաղների տակ:

Tekali Taxi