2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Նորվեգացի մարդասպանը ևս մի քանի հարձակում էր ծրագրում

Նորվեգիայում երկու ահաբեկչական գործողություն իրականացրած Անդերս Բրեյվիկը ծրագրում էր նույն օրը ևս մի քանի հարձակում իրականացնել: Այս մասին տեղեկացրել է ահաբեկչի փաստաբան Հեյր Լիպեստադը:

«Բրեյվիկը ծրագրում էր մի քանի ահաբեկչական գործողություն իրականացնել հուլիսի 22-ին: Դրանք մի փոքր այլ ծավալների ծրագրեր էին: Սակայն տեղի ունեցավ մի բան, որի մասին ես դեռ չեմ կարող խոսել, և նրա ծրագրերը չեն իրականացել», - Լիպեստադի խոսքերն է փոխանցում «ՌՒԱ Նովոստի»-ն:

Ոստիկանությունն առայժմ չի մեկնաբանել փաստաբանի հայտարարությունը: Այսօր ահաբեկիչը կրկին հարցաքննվելու է: