Home / Հայաստան / Էմի Ուայնհաուսի հայրը դստեր իրերը բաժանել է երկրպագուներին

Էմի Ուայնհաուսի հայրը դստեր իրերը բաժանել է երկրպագուներին

Սկանդալային երգչուհի Էմի Ուայնահաուսի մահից հետո հարազատները որոշել են ազատվել այն բոլոր իրերից, որոնք հիշեցնում են Էմիի մասին:

Հյուսիսային Լոնդոնում գտնվող երգչուհու տան առջև գտնվող ցանկացած մարդ կարող էր ստանալ Էմիի անձնական իրերից որևիցե մեկը նրա հոր ձեռքերից:

«Եթե կար մեկը, որի հետ Էմին կցանկանար կիսվել իր ամենասիրելի և նվիրական իրերով, դա դուք եք` նրա արվեստի երկրպագուները»,- ասել է մահացած երգչուհու հայրը` Միտչը: Երկրպագուներին բաժանված իրերից էին երգչուհու հագուստը, համերգային զգեստները, ադամանդները և անձնական նամակները:

Էմիի ծնողները որպես հիշատակ իրենց մոտ են թողել միայն դստեր կիթառն ու նոութբուքը: Այս երկու իրերը, ըստ նրանց, էմին ամենաթանկն ու կարևորն էր համարում իր կյանքում:

Վերջին իրը երկրպագուներին հաձնելուց հետո Էմիի հայրը կրծքին է սեղմել աղջկա բալետի կոշիկներն ու լաց եղել:

Երգչուհու հարազատները ուղևորվել են սինագոգ, որպեսզի հարգեն մահացած Էմիի հիշատակը:

Հիշեցնենք, որ Էմի Ուայնհաուսը մահացել է անցած շաբաթ օրը` հուլիսի 23-ին: Որոշում է կայացվել այրել երգչուհու մարմինը: Մահվան իրական պատճառը դեռ պաշտոնապես չի հայտարարվել:

Tekali Taxi