Home / Հայաստան / Շախմատի աշխարհի չեմպիոնը տաքսիով է տուն գնացել «խառնաշփոթի պատճառով»

Շախմատի աշխարհի չեմպիոնը տաքսիով է տուն գնացել «խառնաշփոթի պատճառով»

Այն փաստը, որ շախմատի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը հյուրասիրությունից հետո տաքսիով է տուն գնացել, ընդամենը խառնաշփոթի հետևանք էր: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ինքը` Հովհաննիսյանը:

«Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարի առաջին էջին պատկերված է եղել լուսանկար, թե ինչպես է Ռոբերտ Հովհաննիսյանը երկու օր առաջ հայաստանյան իշխանությունների՝ «Ջազվե» սրճարանում չեմպիոնության կապակցությամբ կազմակերպված ճոխ հյուրասիրությունից հետո տաքսիով ուղևորվում տուն` իր դափնեպսակը տեղադրելով մեքենայի առջևի նստատեղի վրա:

«Դե գիտեք, ճիշտն ասած, շատ խառն էինք: Դուք հասկացեք` 28 ժամ ինքնաթիռով եկել ենք: Իհարկե, մեզ հայտարարեցին, որ մեքենաներ լինելու են, ուղղակի այդպես ստացվեց: Ես չէի մտածում, որ դրա վրա այդքան մեծ ուշադրություն կդարձնեն», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը:

Հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը նույնպես նշել է, որ պարզապես խառնաշփոթ վիճակ է եղել:

«Դե գիտեք, էստեղ հարց չկա, խառնաշփոթ վիճակ է եղել ընդամենը, պետք չի էդ փաստը ինչ-որ… Հակառակը, այն ընդունելությունը, որ մեզ արել են, շնորհակալություն, մենք շատ գոհ ենք, և հետո գիտեք, որ մեր նախագահը, շախմատի ֆեդերացիայի նախագահի հոգատար վերաբերմունքը, ամեն ինչ արել է մեր շախմատիստների համար: Շատ կարևոր է նման կառավարական աջակցությունը: Ինձ թվում ա՝  դա եղել ա թյուրիմացություն: Ես սկի չգիտեի, էսօր եմ լսել»,- ասել է Պետրոսյանը:

Հարցին, թե արդյոք շախմատիստները պարգևատրություն են ստանալու հաղթանակի համար, մարզիչը պատասխանել է` «իհարկե», իսկ Գաբրիել Սարգսյանը կեսկատակ հավելել է.

«Դրանից հետո Ռոբերտը էլ տաքսիով չի գնա»:

Tekali Taxi