Home / Հայաստան / Բուշը պատմել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանն իր առաջին արձագանքի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բուշը պատմել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանն իր առաջին արձագանքի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նրանք, ովքեր  տեսել էին ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի դեմքի արտահայտությունն այն պահին, երբ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի առավոտյան նրան հայտնեցին տեղի ունեցած ահաբեկչության մասին, չէին կարողանա միանշանակ ասել, թե այդ րոպեին ինչ էր մտածում նախագահը:

Այս հարցը բազմաթիվ քննարկումների և քննադատությունների առիթ է դարձել: Շատերը մեղադրում էին նախագահ Բուշին անտարբերության մեջ, իսկ ամերիկացի ռեժիսոր Մայքլ Մուրն իր «911 ըստ Ֆարենհեյթի» ֆիլմում վստահություն է հայտնում, որ ԱՄՆ նախագահը նախապես տեղյակ է եղել ահաբեկչության մասին, ինչն էլ օգնել է նրան այդ պահին հանդարտություն պահպանել:

National Geographic հեռուստաընկերությունը բացառիկ հարցազրույց է վերցրել Ջորջ Բուշից, և հենց այդ հարցադրումն է արել, որը մինչ այժմ մտահոգում է շատերին.  «Ինչպե՞ս կարելի է բնութագրել ձեր ապրումները»:

Հիշեցնենք, որ Բուշին հայտնել էին Համաշխարհային առևտրի կենտրոնների վրա իրագործված հարձակումների մասին, երբ նա Ֆլորիդայում տարրական դասարանի աշակերտներին էր հյուրընկալվել:

«Իմ առաջին արձագանքը հետևյալն էր. «Ո՞վ է, գրողը տանի, նման բան արել Ամերիկայի հետ»: Այդ ժամանակ ես անմիջապես սևեռվեցի երեխաների վրա` ահաբեկչությունը հակադրելով  երեխաների անմեղությանը»,- ասել է Բուշը:

Նրա խոսքով` նա անմիջապես հասկացել է, որ այդ պահին բոլորի հայացքներն իր կողմ են ուղղված:

«Այդ իսկ պատճառով. որոշեցի տեղիցս չթռչել և դասարանն անմիջապես չլքել: Չէի ցանկանում վախեցնել երեխաներին: Փորձում էի հանդարտություն պահպանել»,-պատմել է Ջորջ Բուշը:

Tekali Taxi