հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Իսրայելում մտածում են` արդյոք արժե ներողություն խնդրել Թուրքիայից

Իսրայելում մտածում են` արդյոք արժե ներողություն խնդրել Թուրքիայից

Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարել է, որ Իսրայելը պետք է քննարկի Թուրքիայից ներողություն խնդրելու հնարավորությունն այն խնդիրների համար, որոնք ծագել են Mavi Marmara թուրքական նավը գրավելու ժամանակ, «եթե խնդիրներ եղել են»:

BBC-ի հաղորդմամբ` Բարաքը նաև նշել է, որ, հաշվի առնելով Մերձավոր Արևելքում անկայուն իրավիճակը, Իսրայելը լրջորեն հետաքրքրված է Թուրքիայի հետ հարաբերությունների վերակագնմամբ:

Սակայն Իսրայելի պաշտպանության նախարարը հատուկ ընգծել է, որ իր երկիրը չի պատրաստվում ներողություն խնդրել ռազմական ուժ կիրառելու համար, ինչպես նաև չի փոխելու իր քաղաքականությունը Գազայի հատվածը ծովային շրջափակման առումով:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները կտրուկ վատթարացան 2010 թվականի մայիսի 31-ից հետո, երբ իսրայելական ռազմական ուժերը հարձակվեցին Mavi Marmara նավի վրա, որը հումանիտար օգնություն էր տեղափոխում Գազայի հատված:

Նշենք, որ, արևմտյան վերլուծաբանների կարծիքով, Իսրայելի ցանկությունը վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ ԱՄՆ-ի թելադրանքն է:

Այդ հարցը կենտրոնական է եղել Էհուդ Բարաքի և ԱՄՆ-ի ղեկավարության վերջին բանակցությունների ընթացքում: ԱՄՆ-ն իր դժգոհությունն է հայտնել իր երկու ռազմավարական դաշնակիցների հարաբերությունների անկման առիթով: