Գլխավոր / Հայաստան / Սպանության համար դատապարտված հայը փախել է հոգեբուժարանից

Սպանության համար դատապարտված հայը փախել է հոգեբուժարանից

Այսօր առավոտյան Իրկուտսկ քաղաքի հոգեբուժարանի աշխատակիցները երկու հիվանդի փախուստի փաստն են արձանագրել, հաղորդում է LifeNews-ը:

Փախուստի դիմածներից մեկը 17-ամյա հայազգի Աշոտ Թովմասյանն է, ով դատապարտված է եղել սպանության համար:

Նրան հոգեբուժարան են ուղարկել հարկադիր բուժում ստանալու համար, սակայն այնտեղ Թովմասյանը ծանոթացել է 18-ամյա մեքենաների առևանգող Տիմոֆեյ Բյանկինի հետ:

Թովմասյանը և Բյանկինը փախել են երեկ երեկոյան, սակայն բուժհիմնարկության աշխատակիցները միայն առավոտն են հայտնաբերել փախուստի փաստը և ոստիկանությանը տեղյակ պահել:

Ոստիկանությունը բժիշկների նկատմամբ քրեական գործ է հարուցել` պարտականություններն անփույթ իրականացնելու համար:

Այժմ ոստիկանության աշխատակիցները փնտրում են փախուստի դիմած պատանիներին, ովքեր, նրանց խոսքով, «լուրջ վտանգ են ներկայացնում հասարակության համար»: