Home / Հայաստան / ՀԱԿ-ի երիտասարդների վրա հարձակման փաստը քննվում է. Դավիթ Հարությունյան

ՀԱԿ-ի երիտասարդների վրա հարձակման փաստը քննվում է. Դավիթ Հարությունյան

Իշխանական կոալիցիայի և Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունների այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային հարցերը և հետագա հանդիպումների պարբերականությունը: Այս մասին հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում ասել է իշխանական կոալիցիայի պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը:

«Մեր նախնական ծրագիրը հետևյալն է. մենք շաբաթական այսուհետ կունենանք երկուական հանդիպում` սկսած մյուս շաբաթվանից` երեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 12.00-ին: Չնայած հնարավորություն ենք ունենալու որոշակի անհրաժեշտության դեպքում հետաձգելու հանդիպումները կամ նշանակելու մեկ այլ հանդիպում: Քննարկեցինք նաև, թե ինչպես ենք սկսելու մեր հաջորդ հանդիպումը. կսկսենք օրակարգային առաջին հարցի քննարկումից (արտահերթ ընտրությունների անցկացման հարցը – խմբ.), և Կոնգրեսի ներկայացուցիչները կներկայացնեն իրենց թե հիմնավորումները, թե փաստարկները, թե լուծումները և այլն», – ասել է Հարությունյանը:

Նրա խոսքով` հանդիպման ընթացքում քննարկվել է ոստիկանության հետ կապված միջադեպը (ավելի վաղ ՀԱԿ-ը տեղյակ էր պահել Դավիթ Հարությունյանին հանրահավաքի մասին իրազեկման ժամանակ Կոնգրեսի ակտիվիստների վրա հարձակման մասին, որի ընթացքում քաղաքացիական և ոստիկանական հագուստով անձինք վնասվածքներ էին հասցրել ակտիվիստներին – Epress.am):

«Այդ առումով մենք դեռևս չունենք վերջնական պատասխան, սակայն ընթանում է ծառայողական քննություն», – ասել է Հարությունյանը:

Ըստ նրա`քննարկվել են նաև հանրահավաքի օրը մարզերից Երևան եկող տրանսպորտի չաշխատելու խնդիրը.

«Ինչպես նշել էինք նախկինում, մենք պատրաստ ենք հետամուտ լինելու այդ հարցի լուծմանը, ուսումնասիրմանը, հասկանալու, թե ինչն է խնդիրը, և մեզ ասօր տրամադրվեցին նյութեր, որոնք մենք կդարձնենք մեր ուսումնասիրության առարկա»:

Tekali Taxi