Home / Հայաստան / Գրան-պրի. Դանիելյանը 4 տուրում 2 միավոր է վաստակել

Գրան-պրի. Դանիելյանը 4 տուրում 2 միավոր է վաստակել

Ռոստովում անցկացվող շախմատի կանանց Գրան-պրի շարքի առաջին մրցաշարի չորրորդ փուլում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սևերով ոչ-ոքի խաղաց Տատյանա Կոսինցևայի հետ:

Դանիելյանը 4 տուրում հավաքել է 2 միավոր և այժմ կիսում է 3-րդից 8-րդ տեղերը:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում չինաստի շախմատիստուհի Հու Յիֆանը, ով 4 տուրում նույնքան հաղթանակ է տարել: Երկրորդ տեղում է ուկրաինուհի Կատերինա Լահնոն՝ 2,5 միավոր:

Վաղը շախմատիստուհիները հանգստանում են, իսկ օգոստոսի 7-ին  հետո Էլինա Դանիելյանը կհանդիպի Կատերինա Լահնոյի հետ:

Tekali Taxi