Home / Հայաստան / Պորտուգալացի ֆուտբոլիստը դատարանի առջև կկանգնի

Պորտուգալացի ֆուտբոլիստը դատարանի առջև կկանգնի

Մոսկվայի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի նորեկ Մանուել դա Կոշտան, ով մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ, սեպտեմբերի 12-ին կանգնելու է լոնդոնյան դատարանի առջև:

Նախորդ տարվա հոկտեմբերի 17-ին պորտուգալացի պաշտպանը, ով այն ժամանակ հանդես էր գալիս անգլիական «Վեստ Հեմում», այցելել է Faces գիշերային ակումբ, որտեղ, ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով, մոտեցել է ակումբում ներկա աղջիկներից մեկին:

Աղջիկը չի ցանկացել խոսել դա Կոշտայի հետ. վերջինս հարվածել է նրան և ծեծել է երկու տղամարդու, ովքեր փորձել են պաշտպանել աղջկան:

Մանուելին ձերբակալել են և բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ էլ մեղադրանք են առաջադրել մարդկանց մարմնական վնասվածքներ հասցնելու և սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Վերջին մեղադրանքը դա Կոշտան չի ընդունել:

Դա Կոշտային կարող են դատապարտել պայմանական ազատազրկման և խոշոր տուգանքի:

Tekali Taxi