2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Google+ հնարավոր կլինի խմբեր հրավիրել

Google+ սոցիալական կայքը մոտակա օրերին հնարավորություն կընձեռի նոր ռեսուրսի օգտատերերին կայք հրավիրել մինչև 150 մարդ պարունակող խմբերի: Այս մասին Google+-ի իր էջում գրել է ընկերության ծրագրերի մշակող Բալաջի Սրինիվասանը:

«Մենք լսել ենք, որ դուք ցանկանում եք հրավիրել ընկերներին, բայց երբեմն չգիտեք նրանց էլեկտրոնային հասցեները: Այդ խնդրի լուծման համար մենք մոտակա օրերին նոր գործառույթ կգործարկենք, որը թույլ կտա մարդկանց հրավիրել ինտերնետային հղման միջոցով», - գրել է Սրինիվասանը:

Ավելի վաղ օգտատերերը կարող էին ընկերներին ցանց հրավիրել` նրանց էլեկտրոնային հասցեներին ուղարկելով համապատասխան ծանուցում:

Google+ կայքը գործարկվել է ընթացիկ տարվա հուլիսին: Մոտ մեկ ամսվա ընթացքում կայքի օգտատերերի թիվը գերազանցել է 25 միլիոնը: