Home / Հայաստան / Տիմոշենկոյի ձերբակալմամբ դեմոկրատիան ավարտվեց, կարծում են Ուկրաինայում

Տիմոշենկոյի ձերբակալմամբ դեմոկրատիան ավարտվեց, կարծում են Ուկրաինայում

Կիևի Պեչյորսկի շրջանի դատարանը ուրբաթ որոշում է կայացրել ձերբակալել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին, ով ավելի վաղ երկրից չբացակայելու ստորագրություն էր տվել:

Նշենք, որ դատարանում քննվում էր «գազի գործը»: Նախկին վարչապետին մեղադրում են Ռուսաստանի հետ 2009 թվականին կնքված գազային պայմանագրի հարցում իրավասությունների չարաշահման մեջ:

Դատական նիստերի ընթացքում Տիմոշենկոն մի քանի անգամ վիրավորել է դատախազներին և դատավորին, ընդհանուր առմամբ բավական ագրեսիվ է իրեն դրսևորել, բացի դա, ելույթ է ունեցել նստած` ի նշան բողոքի դատարանի կողմնապահության դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ուրբաթ երեկոյան դատարանը որոշում է կայացրել ձերբակալել Տիմոշենկոյին, իսկ դատավոր Ռոդիոն Կիրեևն իր որոշումը բացատրել է նրանով, որ Տիմոշենկոն դատարանում բազմիցս խախտել է կարգը: Բացի դա, դատարանի կարծիքով` ազատության մեջ գտնվելով` Տիմոշենկոն կարող է խոչընդոտել ճշմարտության բացահայտմանը:

Տիմոշենկոյին դատարանի դահլիճից դուրս են բերել առանց ձեռնաշղթաների: Դատարանի շենքի մոտ հավաքված Տիմոշենկոյի կողմնակիցները վանկարկում էին` «Յուլյա, Յուլյա» և «Խայտառակություն»: Դեպքի վայրում էին նաև ընդդիմության պատգամավորները, որոնք բախվել են ոստիկանության հատուկ ջոկատայինների հետ: Երբ Տիմոշենկոյին տարել են մեկուսարան, դատարանի դահլիճի մոտ հանրահավաք է սկսվել: Հավաքվածները կոչ են արել օգոստոսի 8-ին Անկախության հրապարակում համազգային բողոքի ակցիա սկսել Տիմոշենկոյի ձերբակալության դեմ:

«Փոփոխությունների ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Յացենյուկը հայտարարել է, որ, ձերբակալելով Տիմոշենկոյին, իշխանությունները պատերազմ են սկսել ժողովրդի դեմ:

«Ռուբիկոնն անցել են: Դեմոկրատիան ավարտվել է: Իշխանությունները դարձան ռեժիմ», – նշել է Յացենյուկը:

Tekali Taxi