Home / Հայաստան / «Արմավիայի» «Սուպերջեթը» վերսկսել է թռիչքները

«Արմավիայի» «Սուպերջեթը» վերսկսել է թռիչքները

«Արմավիա» ավիաընկերության «Սուխոյ սուպերջեթ» ինքնաթիռի տեխնիկական անսարքությունները վերացված են, և ինքնաթիռը կրկին շահագործման մեջ է: Այս մասին «Հայկական ժամանակին» ասել է «Արմավիայի» գլխավոր տնօրեն Նորայր Բելույանը:

«Մի քանի օր է` ինքնաթիռը թռչում է, նորմալ աշխատում է, ոչ մի կանգառ էլ չի ունենում, որովհետև չենք էլ հասցնում, չվերթները շատ են», – ասել է Բելույանը:

Ինչ վերաբերում է «Երևան–Լոս Անջելես–Երևան չվերթի բացմանը, ապա, Բելույանի խոսքով, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը դեռևս այդ թույլատվությունը չունի:

«Հենց այդ թույլտվությունը ստանանք, մենք պատրաստ ենք չվերթն իրականացնել», – ասել է տնօրենը:

Tekali Taxi