Home / Հայաստան / Էռնեկյանը վաճառել է «Զվարթնոցի» «դյութի ֆրի» խանութները

Էռնեկյանը վաճառել է «Զվարթնոցի» «դյութի ֆրի» խանութները

Շվեյցարական Dufry ընկերությունը, որն աշխարհի 40 երկրների օդանավակայաններում և նավահանգիստներում Դյութի Ֆրի խանութներ է գործարկում, նախորդ շաբաթվա վերջին խոշոր գործարք է իրականացրել` 957 միլիոն դոլարով գնելով 5 երկրների օդանավակայանների խանութները տնօրինելու իրավունքը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Նշենք, որ այդ հինգ երկրների թվում է նաև Հայաստանը: Բացի Հայաստանից, «փաթեթի» մեջ են նաև Արգենտինան, Ուրուգվայը, Մարտինիկան և Էկվադորը:

Գործարքի ընթացքում Dufry-ի հիմնական հետաքրքրությունն Interbaires ընկերությանը պատկանող արգենտինական օդանավակայնների խանութներն են:

Այս ընկերությունը գործարկում է Դյութի Ֆրի խանութներ Արգենտինայի հինգ խոշորագույն օդանավակայաններում:

Օգոստոսի 5-ին կայացած մամուլի ժամանակ Dufry-ի գործադիր տնօրեն Խուլիան Դիասը նշել է, որ «այդ փաթեթի գնումն իրենց նպատակն էր վերջին երեք տարիների ընթացքում»:

Ինչպես հաղորդում են արգենտինական լրատվամիջոցները, Դիասն ասել է նաև, որ իրենք իրավունքները գնել են «տարբեր վաճառողներից»: Գործարքի գաղտնիությունը պահպանելու նկատառումներով անուններ նա չի նշել, սակայն արգենտինական ԶԼՄ-ները գրում են, որ Interbaires ընկերությունը, ինչպես նաև Հայաստանի, Ուրուգվայի և Էկվադորի օդանավակայանների Դյութի Ֆրի խանութները պատկանում են արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանին, և փաթեթի մեծ մասը, եթե ոչ ամբողջը, պատկանում է հենց իրեն:

Dufry-ի գործադիր տնօրենը նաև հայտարարել է, որ վերջին տարիներին բոլոր նշված երկրներում խանութներն աշխատել են շահութաբերությամբ:

Ուրուգվայական El Pais օրաթերթը փորձել է Էռնեկյանի ներկայացուցիչներից պարզել գործարքի մանրամասներների մասին տեղեկատվություն, սակայն որևէ մեկնաբանություն չի ստացել:

Tekali Taxi