Home / Հայաստան / «Երևան ջուր». Մայրաքաղաքի ջրի որակը և անվտանգությունը երաշխավորված են

«Երևան ջուր». Մայրաքաղաքի ջրի որակը և անվտանգությունը երաշխավորված են

Երևանին մատակարարվող ջրի բարձր որակը և անվտանգությունը երաշխավորված են։ Այս մասին ասված է «Երևան Ջուր» ընկերության հաղորդագրության մեջ:

Ընկերությունը հայտնում է, որ այն հրապարակումը, որ Աշտարակին հարակից «Շոր-Շորի» ջրաղբյուրում ձերբակալվել է Իրանի մի քաղաքացի, որի գոտկատեղի հատվածում հայտնաբերվել են առանձին տոպրակների մեջ լցված տարբեր գույնի փոշիներ, կարող է մտահոգության տեղիք տալ, քանի որ նշված վայրից ջուր է մատակարարվում նաև Երևանի որոշ թաղամասերի։

««Երևան Ջուր» ՓԲԸ-ն հայտնում է, որ «Շոր-Շորի ջրաղբյուրի սանիտարական գոտին», ինչպես նաև մայրաքաղաքը սնուցող բոլոր մյուս ջրաղբյուրների սանիտարական գոտիները հուսալիորեն և շուրջօրյա ռեժիմով պաշտպանվում են զինված ոստիկանության հատուկ ստորաբաժանումների կողմից, ինչը բացառում է կողմնակի անձանց մուտքը ջրաղբյուրներ, հետևաբար` երաշխավորում մայրաքաղաքին մատակարարվող ջրի բարձր որակը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Tekali Taxi