Home / Հայաստան / Ալիևը շնորհակալ է Մեդվեդևին «ծայրահեղ անկեղծ զրույցի» առաջարկի համար (ՖՈՏՈ)

Ալիևը շնորհակալ է Մեդվեդևին «ծայրահեղ անկեղծ զրույցի» առաջարկի համար (ՖՈՏՈ)

Այս րոպեներին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ քննարկում է երկրների երկկողմ հարաբերությունները և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

«Իհարկե, ամենակարևոր թեման ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Այստեղ ես կցանկանայի ձեզ հետ ծայրահեղ անկեղծ զրույց անցկանցել առ այն, թե ինչ է պետք անել, ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները` հաշվի առնելով մեր երեքի հանդիպումը, որն անցավ Կազանում, նույն ձևաչափով այլ հանդիպումների արդյունքները», – Մեդվեդևի խոսքերն է փոխանցում ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեդվեդևին այն ջանքերի համար, որ Ռուսաստանը գործադրում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

«Այն բանակցությունները, որոնք ընթացել են, բավականաչափ մերձեցրել են կողմերի դիրքորոշումները: Ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանային անվտանգության գլխավոր խնդիրն է: Ադրբեջանը, հավանաբար, ավելի քան ինչ-որ մեկը շահագրգռված է այդ հակամարտության կարգավորման մեջ», – ասել է Ալիևը:

Tekali Taxi