Իտալական քաղաքում արգելել են քյաբաբի վաճառքը
Իտալական Ցիտադելլայի քաղաքային իշխանությունները արգելել են քաղաքում քյաբաբ և այլ «ոչ ավանդական» ուտեստներ վաճառել:
Քաղաքապետի որոշումն արժանացել է հասարակայնության խիստ քննադատությանը:
«Արգելել Ցիտադելլայում քյաբաբ վաճառել նույնն է, ինչ Նյու Յորքում կամ Փարիզում արգելել պիցցան: Այսօր այստեղ 600 ներգաղթյալներ են բնակվում: Ցիտադելլայի քաղաքապետը պետք է գիտակցի դա», - ասել է նահանգի իմիգրացիոն ծառայության աշխատակից Վենետո Աբդուլա Հեզրաջին:
Ցիտադելլայի քաղաքապետը ազգայնական Հյուսիսային լիգայի անդամ է: Հիմնավորելով իր որոշումը` նա հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել «վտանգավոր և տհաճ հոտ ունեցող» ուտեստների վաճառքը:
«Նման ուտեստը մեր ավանդույթի հետ որևէ կապ չունի», - ասել է քաղաքապետ Մասսիմո Բիտոնչին: