Home / Հայաստան / Սևանա լճում մեկ օրում 3 երիտասարդ է խեղդվել

Սևանա լճում մեկ օրում 3 երիտասարդ է խեղդվել

Օգոստոսի 8-ին`ժամը 13.26-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ ժամը 13.05-ին «Ծովազարդ» կայանից (գ..Ծովազարդ) մոտ 400-500մ հեռավորության վրա (ափից մոտ 20 մ) հերթապահ ջրափրկարարը նկատել է նավամատույցից Սևանա լիճ նետվող քաղաքացու` հագուստով:

Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել և շտապօգնության աշխատակիցներին հանձնվել Երևան քաղաքի Արցախի փողոցի 2-րդ նրբ. թիվ 12 տան բնակիչ, 1993 թվականին ծնված Արսեն Ասլիկյանի  դին:

Նույն օրը` ժամը 16.10-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Սևանա լճի Ախթամար թերակղզու ՀՋՋ «Հյուսիսային» կայանի հերթապահ ջրափրկարարը մոտ 500-600մ հեռավորության վրա` հանգստացողների շրջանում, նկատել է խուճապ: Տեղում պարզվել է, որ մի խումբ երեխաներ փնտրում են իրենց ընկերոջը, որը հնարավոր է ջրահեղձված լինի:

Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել և շտապօգնության աշխատակիցներին հանձնվել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի 7-րդ փողոցի բնակիչ, 1996 թվականին ծնված Վարդան Բաբայանի  դին:

Նույն օրը Սևանա լճից (Լճաշեն գյուղի հարակից «Շահենի մոտ» լողափ) փրկարարների ուժերով դուրս է բերվել և շտապօգնության աշխատակիցներին հանձնվել Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 1988 թվականին ծնված Էդգար Մնացականյանի  դին:

Tekali Taxi