Home / Հայաստան / Լոնդոնում հաշվել են ձերբակալվածներին

Լոնդոնում հաշվել են ձերբակալվածներին

Լոնդոնի ոստիկանությունը օգոստոսի 11-ի դրությամբ ձերբակալել է 888 մարդու, ովքեր, ենթադրաբար, մասնակցել են անկարգություններին: Ինչպես նշված է ոստիկանության պաշտոնական միկրոբլոգում, 374 մարդու արդեն մեղադրանքներ են ներկայացվել:

Անհանգստությունները սկիզբ են առել շաբաթ ուշ երեկոյան Լոնդոնի Տոտենհեմ շրջանում, որտեղ հինգշաբթի ոստիկանը կրակել էր տեղի բնակչի վրա: 29-ամյա Մարկ Դագանը սպանվել էր ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ: Ոստիկաններից մեկը վնասվածք էր ստացել:

Շաբաթ երեկոյան մոտ 300 մարդ հավաքվել էր Տոտենհեմի գլխավոր փողոցներից մեկի վրա գտնվող ոստիկակական բաժանմունքի մոտ` պահանջելով վերականգնել արդարությունը:

Tekali Taxi