Home / Հայաստան / Ռուսաստանցի միլիարդատիրոջ երևանյան «օբյեկտները» ՀԴՄ չեն տրամադրում

Ռուսաստանցի միլիարդատիրոջ երևանյան «օբյեկտները» ՀԴՄ չեն տրամադրում

Ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող երևանյան «Տաշիր պիցցա» ցանցի մասնաճյուղերում ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթը, մասնավորապես, մատնանշում է Հանրապետոթյան հրապարակի հարակից տարածքում գտնվող «Տաշիր պիցցան», որը, ըստ «Հրապարակի», գործում է հարկային դաշտից դուրս:

Երբ օրաթերթի թղթակցին ՀԴՄ կտրոն չեն տրամադրել, նա հարց է ուղղել մատուցողին, թե արդյոք «Տաշիր պիցցայում» ընդունված չէ ՀԴմ կտրոն տրամադրել: Մատուցողը խառնվել է իրար` պատճառաբանելով, թե մոռացել է:

Թղթակիցը նկատել է, սակայն, որ «Տաշիր պիցցայում» իր գտնվելու ընթացքում ոչ մի հաճախորդի ՀԴՄ կտրոններ չէին տրամադրում:

Tekali Taxi