Home / Հայաստան / Աբովյան փողոցի հագուստի կրպակները ևս ապամոնտաժվելու են

Աբովյան փողոցի հագուստի կրպակները ևս ապամոնտաժվելու են

Մաշտոցի պողոտայի և Փափազյան փողոցի կրպակներից հետո ապամոնտաժվելու են Աբովյան փողոցի մայթին կառուցված մի շարք հագուստի կրպակներ: «Հայկական ժամանակ» օրաթերթի հարցին` արդյոք ապամոնտաժվելու է, օրինակ, Աբովյանի վրա գտնվող «Գարդերոբ» խանութը, Հայաստանի Հանրապետության և Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը պատասխանել է. «Այո»:

«Աբովյան փողոցի վրայի էդ կոշտ կառույցները պատրաստվում ենք ապամոնտաժել», – ասել է Սարգսյանը` նշելով, որ ավելի հստակ տվյալներ կկարողանա հաղորդել սեպտեմբերի սկզբին:

Tekali Taxi