Home / Հայաստան / Ֆուտբոլային դաշտում մորթած գառն ապշեցրել է սերբ ֆուտբոլիստներին

Ֆուտբոլային դաշտում մորթած գառն ապշեցրել է սերբ ֆուտբոլիստներին

Թուրքական «Սիվաշսպորի» և սերբական «Ռադ» Ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպումից առաջ սերբերի համար ցնցող իրադարձություն է տեղի ունեցել:

«Սիվաշսպորի» ներկայացուցիչներn ավանդույթի համաձայն մրցաշրջանից առաջ գառ են մորթել հենց խաղադաշտում, ինչը զարմացրել է հյուրընկալվող թիմի խաղացողներին:

«Ռադի» ավագ Ռադոմիր Կոկովիչը պատմել է սերբական ԶԼՄ-ներին, որ խաղից առաջ իրենք տեսել են, թե ինչպես են մեծ դանակներով հենց խաղադաշտում երկու գառ մորթում:

Սերբերը վախեցել են և վերադարձել են հանդերձարան, որտեղից դուրս են եկել միայն մրցավարի պահանջով:

««Սիվաշսպորի» ֆուտբոլիստները իրենց վրա գառան արյուն էին քսում: Նրանց ավագի ձեքերը, ով մոտեցավ ինձ ողջունելու, ամբողջությամբ արյան մեջ էին: Գուցե, նրանց համար դա նորմալ է, բայց ես, անկեծղ ասած, ֆուտբոլային դաշտում նման բան չէի սպասում: Ողջ հանդիպման ընթացքում մենք այդ ճնշող տպավորության տակ էինք մնացել և պարտվեցինք 1:4 հաշվով: Թուրքիա կատարած ուղևորությունից տպավորությունները դեռ երկար ժամանակ կմնան ինձ հետ», – ասել է Կակովիչը:

Tekali Taxi