Home / Հայաստան / Դատախազություն. Կարեն Դրամբյանը հանցակիցներ չի ունեցել

Դատախազություն. Կարեն Դրամբյանը հանցակիցներ չի ունեցել

Էստոնիայի դատախազությունը հայտարարել է, որ երեկ Պաշտպանության նախարարության վրա հարրձակում իրականացրած Կարեն Դրամբյանը միայնակ է գործել, և չկա հիմք ենթադրելու, որ նա հանցակիցներ ուներ:

Բացի այդ, դատախազությունը պարզել է, որ Դրամբյանը կրակել է զենքից, որը եղել է գրանցված և որը կրելու թույլտվություն նա ուներ: Տղամարդն օգտագործել է նաև ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնք աղմուղ և ծուխ են առաջացրել, սակայն որևէ վնաս մարդկանց կամ շենքին չեն հասցրել:

Դրամբյանը խոսել է ռուսերեն, սակայն նրա հետ հաղորդակցվելու ոստիկանների փորձերն ապարդյուն են անցել:

Postimees պարբերականը հայտնում է, որ փոխհրաձգության ժամանակ ոստիկաններից մեկը թեթև վնասվածք է ստացել:

Էստոնական ԶԼՄ-ները նշում են, որ ոչ մի քաղաքական պահանջ Դրամբյանը չի ներկայացրել: Երեկ երեկոյան լրատվամիջոցները գրել էին, որ Դրամբյանը ինքնասպան է եղել, սակայն հետագայում այդ վարկածը հերքվել է և նշվել է, որ նրան գնդակահարել են Էստոնիայի հատուկ ջոկատայինները:

Հարուցված քրեական գործի շրջանակներում հետաքննությունը կփորձի պարզել հարձակման դրդապատճառները: Ըստ նախնական տվյալների` դեպքի վայրում հայտնաբերվել են 3 ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնք վնասազերծվել են:

Կարեն Դրամբյանը Էստոնիայի Միքացյալ ձախ կուսակցության անդամ էր, նա մի քանի անգամ փորձել է դառնալ քաղաքային խորհուրդներից մեկի պատգամավոր, սակայն անհաջողության է մատնվել: Նրա կուսակիցները հայտնում են, որ Դրմաբյանը կարող էր այդ քայլի գնալ` ի նշան բողոքի Էստոնիայում այլազգիների, այդ թվում` ռուսալեզու բնակչության իրավունքների խախտումների դեմ:

Մասնագիտությամբ իրավաբան Դրամբյանը վերջերս զրկվել էր աշխատանքից, քանի որ չուներ էստոներեն լեզվին տիրապետելու մասին տեղեկանք: Նա հիվանդ է եղել, ինչպես նաև վերջին շրջանում ընտանեկան ողբերգություն է ապրել:

Tekali Taxi