Home / Հայաստան / Լոնդոնի անկարգություններին մասնակցել է 2012թ. Օլիմպիական խաղերի դեսպանը. նրան մատնել են ծնողները

Լոնդոնի անկարգություններին մասնակցել է 2012թ. Օլիմպիական խաղերի դեսպանը. նրան մատնել են ծնողները

Անգլիայում նախորդ շաբաթ մեկնարկած անկարգությունների հետևանքով արդեն 1500 մարդ է ձերբակալվել: Անգլիացիները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկելուց բացի, կարգազանցներին զրկել նաև սոցիալական արտոնություններից:

Անկարգությունների մասնակիցները հիմնականում ներգաղթյալներ են: Նրանց սոցիալական արտոնություններից զրկելու մասին խնդրագրին արդեն միացել է 100 հազար բրիտանացի:

Ձերբակալվածների թվում է նաև 18-ամյա աթլետ Չելսի Այվզը, ով 2012թ. Օլիմպիական խաղերի դեսպանն է: Այվզին մատնել են սեփական ծնողները, ովքեր հեռուստատեսությամբ տեսել են, թե ինչպես է նա քարով ջարդում խանութներից մեկի պատուհանը:

Նրանք դիմել են ոստիկանություն` հայտարարելով, որ Չելսին պետք է պատիժ կրի իր արարքների համար:

Հիշեցնենք, որ անկարգությունների ալիքի պատճառ է դարձել ոստիկանների կողմից ազգային փոքրամասնությունների հետ բախման ժամանակ երիտասարդ Մարկ Դագանի սպանությունը:

Tekali Taxi