Home / Հայաստան / Ռուսաստանի իշխող ռեժիմը նմանվում է ԽՄԿԿ-ի. Գորբաչյով

Ռուսաստանի իշխող ռեժիմը նմանվում է ԽՄԿԿ-ի. Գորբաչյով

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչյովը գերմանական Der Spiegel-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի իշխող կուսակցությունը գնալով ավելի է նմանվում ԽՄԿԿ-ին և երկիրը տանում է դեպի անցյալ:

«Նրանք մեզ տանում են դեպի անցյալ, մինչդեռ երկիրը մոդեռնիզացման կարիք ունի», – ասել է Գորբաչյովը:

Ինչ վերաբերում է 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին, ապա ԽՍՀՄ նախկին առաջնորդը դեմ է արտահայտվել Պուտինի վերադարձին: Նրա խոսքով` վարչապետը շահագրգռված է նրանում, որ մնա իշխանության ղեկին, այլ ոչ թե մարդկանց կենսական խնդիրները լուծելու համար է:

«Մարդկանց կարծիքի հետ ոչ ոք հաշվի չի նստում, իսկ բոլոր կուսակցություններն ընդամենը խամաճիկներ են` իշխող ռեժիմի ձեռքում», – հավելել է Գորբաչյովը:

Tekali Taxi