Home / Հայաստան / Հայաստանցի գրոսմայստերը դարձավ աշխարհի փոխչեմպիոն

Հայաստանցի գրոսմայստերը դարձավ աշխարհի փոխչեմպիոն

Հայաստանցի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն արծաթե մեդալ նվաճեց Հնդկաստանի Չեննայում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում: Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականը զբաղեցնող Հովհաննիսյանը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Վասիֆ Դյուրարբեյլիի հետ, իսկ Հովհաննիսյանին հետապնդող լեհաստանցի Դարիուշ Սվերչը պարտության մատնեց բելառուս Վլադիսլավ Կովալյովին:

Երկու շախմատիստներն էլ վաստակեցին 10,5 միավոր, իսկ լրացուցիչ ցուցանշիներով առաջին տեղը զբաղեցրեց լեհաստանցի շախմատիստը:

Հայաստանցի մեկ այլ շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը:

Tekali Taxi