Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը բացեիբաց հանդիմանել է Լուկաշենկոյին Ղարաբաղի համար. «ՄՆ»

Սերժ Սարգսյանը բացեիբաց հանդիմանել է Լուկաշենկոյին Ղարաբաղի համար. «ՄՆ»

Մամուլում, այդ թվում նաև արևմտյան, արդեն հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ Աստանայում կայացած ՀԱՊԿ-ի գագաթաժողովի հիմնական արդյունքը եղավ ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերի ձևավորման գործընթացը արագացնելու մասին որոշումը: Ընթացիկ տարվա ավարտին այն պետք է 19 հազար զինվորականներ ընդգրկի: Այս մասին «Մոսկովսկիե նովոստի» թերթում գրում է Արկադի Դուբնովը:

Գագաթաժողովի միջանցքներում խոսակցություններ էին շրջանառվում, որ առավել ակտիվ այս հարցը քննարկում էր այդ տարի ՀԱՊԿ-ը նախագահող Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Ողջ մահմեդական աշխարհը բլթբլթում է: Կարող են սրացումներ առաջանալ նաև մեր մահմեդական երկրներում` Տաջիկստանում, քիչ չեն խնդիրները նաև Ղրղզստանում, Ղազախստանում»,- գործընկերներին համոզում էր Լուկաշենկոն:

Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ-ում Բելառուսի անդամակցության  պատմության մեջ առաջին անգամ Լուկաշենկոն առաջարկել է ստեղծվող ռազմական ստորաբաժանումների մի մասը իր երկրի տարածքում տեղակայել:

Դժվար է պատկերացնել, որ Մինսկի Կենտրոնական Ասիայի դաշնակիցները, ինչպես նաև Երևանը պատրաստ կլինեն ուղարկել իրենց հատուկ ջոկատներին հազարավոր կիլոմետրեր` Լուկաշենկոյի համար վահան դառնալու նպատակով այն դեպքում, երբ իրենց սեփական անվտանգությունը վտանգի տակ է, գրում է հեղինակը:

«Նման եզրակացությունը հաստատում են Աստանայում նեղ շրջանակներում, ըստ  իմ տեղեկությունների, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունները: Նա բացեիբաց  հանդիմանել է բելառուսցի գործընկերոջը այն բանի համար, որ Մինսկը չհակառակվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակ տեղափոխելու Ադրբեջանի նախաձեռնությանը»,- ընդգծում է Դուբնովը:

Tekali Taxi