2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

ԽՍՀՄ առաջին նախագահը նախընտրում է Մեդվեդևին

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը խոչընդոտում է ժամանակակից ժողովրդավար երկրի կայացումը, բրիտանական Guardian-ի հետ զրույցում հայտարարել է ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչյովը:

Գորբաչյովը կարծում է, որ Դմիտրի Մեդվեդևը արժանի է երկրորդ ժամկետի: «Տնտեսական, քաղաքական և հասարակական կյանքի այլ ոլորտների  մոդեռնիզացիայի վերաբերյալ նախագահի կողմից առաջարկված նախագիծը լավն է, բայց նախագահի հնարավորությունները սահմանափակ են», - նշել է ԽՍՀՄ առաջնորդը:

Գորբաչյովի խոսքով` Պուտինը խորամանկությամբ առաջ է անցել Մեդվեդևից: