Գլխավոր / Հայաստան / Մերկ հարսնացուն դարձել է ինտերնետի հիթ

Մերկ հարսնացուն դարձել է ինտերնետի հիթ

Չինաստանում մոդայիկ է դարձել հարսանիքի ժամանակ մերկ լուսանկարվելը, սակայն, որպես կանոն, այդ նկարներն արվում են միայն  փեսացուի և հարսնացուի անձնական դիտման համար: Դրանք հետագայում չպետք է հայտնվեն այլոց ձեռքերում:

Սակայն այս դեպքում չինացի հարսնացուի լուսանկարները տարածվել են բոլոր չինական ԶԼՄ-ներում: Իսկ թերթերից մեկը 1,5 հազար դոլար պարգևատրում է առաջարկել, եթե հարսնացուն հայտնվի և պատմի իր համարձակ ֆոտոշարքի մասին:

Լուսանկարներն արվել են Շանհայի Չժոուպու այգում: Այժմ դրանք ուսումնասիրում է ոստիկանությունը, որը մտադիր է հարսնացուի նկատմամբ մեղադրանք առաջադրել հասարակական բարոյականության նորմերի խախտման համար:

«Մերկ հարսանեկան լուսանկարներում սովորաբար ժանյակները կամ ծաղկեփունջը այնպես են տեղադրված, որ դրանք պահպանեն հարսնացուի համեստությունը, սակայն դրանք ոչինչ չեն թողնում երևակայությանը»,- ասում է չինական թերթերից մեկի խմբագիրը:

Tekali Taxi