Գլխավոր / Հայաստան / Նախարարը բացատրել է` ինչու է հեռացրել Սահակաշվիլիին հայ անվանած ռեժիսորին

Նախարարը բացատրել է` ինչու է հեռացրել Սահակաշվիլիին հայ անվանած ռեժիսորին

Վրաստանի մշակույթի նախարար Նիկա Ռուրուան հնչեցրել է Ռոբերտ Ստուրուային Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից հեռացնելու պատճառը: Նախարարի խոսքով` ռեժիսորը հեռացվել է այլատյացության դրսևորումների համար:

«Բազմազգ և բազմամշակութային երկիրը չի կարող համակերպվել այլատյացության հետ և ֆինանսավորել այն: Այլատացություն ասելով` նկատի ունեքն այն բոլոր արտահայտություններն ու էթնիկ փոխաբերությունները, որոնք Ստուրուան օգտագործել է իր հարցազրույցներում», – ասել է Ռուրուան ու հավելել, որ այդ որոշումն անձամբ իր համար հաճելի չի եղել:

Նախարարը չի հստակեցրել, թե կոնկրետ որ արտահայտությունները նկատի ունի, սակայն վրացական ԶԼՄ-ները նշում են, որ ռեժիսորի հեռացման համար հիմք է հանդիսացել այն հարցազրույցը, որում նա Վրաստանի նախագահ Սահակաշվիլիին հայ է անվանել:

«Грузинформ» պարբերականին տված հարցազրույցում Ստուրուան, մեկնաբանելով երկրի ղեկավարի գործունեությունը, մասնավորապես, ասել էր, որ Բաթումի լայնածավալ կառուցապատումը պատրանք է. «Բաթումը վերածվում է Թուրքիայի զուգարանի»:

Հարցազրուցավարն ի պատասխան հետևյալ դիտարկումն է անում.

– Զարմանալի է նման վերաբերմունքը: Ինչպես կարելի է մի փոքր անգամ չսիրել սեփական ազգը:

– Դե նա հայ է, ինչ անես: Չէ որ դա գաղտնիք չէ:

– Անձամբ ինքը հերքում է այդ փաստը: Դե դա հասկանալի է, բայց թող լինի հայ: Թող Շուշանիկ լինի, նրա ոտքերը կհամբուրենք: Մեծ անհատ լինելու հնարավորություն ուներ:

–         Եվ ինչ է, նա երկրի հետ վարվում է այնպես, ինչպես Շուշանի՞կը:

Ստուրուան հարցազրույցի ընթացքում նաև պնդում էր, որ Վրաստանի ներկայիս ղեկավարությունը իշխանության է բերել Ամերիկայի հայկական լոբբին:

Tekali Taxi