Գլխավոր / Հայաստան / Օբամայի դստրերը չեն կարողանա հանդիպել տղաների հետ հայրիկի վերընտրվելու դեպքում

Օբամայի դստրերը չեն կարողանա հանդիպել տղաների հետ հայրիկի վերընտրվելու դեպքում

Չնայած ԱՄՆ Կոնգրեսում առաջացած խնդիրներին և առկա ֆինանսատնտեսական հարցերին, Բարաք Օբաման նախկինի պես համարում է, որ ինքն ամենալավ աշխատանքն ունի:

«Սա աշխարհի ամենալավ աշխատանքն է: Աշխատանքի ամենալավ կողմն այն է, որ լսում ես մարդկանցից, որ քո վարած քաղաքականությունը բարելավել է նրանց կյանքը»,- CNN-ի հետ զրույցում ասել Օբաման:

Իսկ աշխատանքի ամենադժվար մասը, ըստ Օբամայի, զոհված զինվորների ընտանիքներին իրենց հարազատի կորստի մասին տեղեկացնելն է:

Այն հարցին, թե ինչպիսի նվեր կանի իր դստրերին`13-ամյա Մալիային և 10-ամյա Սաշային վերընտրվելու դեպքում, Օբաման ծիծաղելով պատասխանել է, «Կպահպանեմ թիկնապահների խմբին` գաղտնի ծառայության աշխատակիցների տեսքով: Երբ տղաները ցանկանան հանդիպել նրանց հետ, նրանք շրջապատված կլինեն զինված ուժերով»:

Tekali Taxi