Գլխավոր / Հայաստան / Եզդիները Զովունիում անպաշտպան են. հայ-եզդիական բախման արմատները` խորը

Եզդիները Զովունիում անպաշտպան են. հայ-եզդիական բախման արմատները` խորը

Կոտայքի մարզի Զովունի համայնքի ազգությամբ եզդի բնակիչները «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում երեկ հայտարարել են, որ իրենք անպաշտպան են:

Այդ օրը բախում է տեղի ունեցել մի խումբ հայերի ու եզդիների միջև, ու միջադեպի մասնակից եզդիները վստահեցրել են, որ հայերի մոտ զենք է եղել: Բախման հետևանքով մի քանի հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ դեպքի վայրում արյան հետքեր են եղել: Զենքերը թեև չեն կրակել, բայց ծեծկռտուքի ընթացքում մարդիկ ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:

Հայ-եզդիական բախման ժամանակ անհայտ մեկը ատրճանակ է պահել նաև Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի ճակատին:

«Եզդիներից ոմանք կարծում են, որ այս բախումը, որի արմատները խորն են, տեղի է ունեցել ազգային հողի վրա, մյուսներն էլ ընդգծում են, որ իրենց հետ բախված հայերի թիկունքում հայ օլիգարխ է կանգնած, որը ցանկանում է ընդլայնել իր «կալվածքները»», – գրում է օրաթերթը:

Tekali Taxi