Գլխավոր / Հայաստան / Բուսաբանական այգում ոստիկանի դիակ է հայտնաբերվել

Բուսաբանական այգում ոստիկանի դիակ է հայտնաբերվել

Երեկ երեկոյան Երևանի բուսաբանական այգում դիակ է հայտնաբերվել: Մահացածը 1970թ.ծնված, ոստիկանության ավագ սերժանտ Տոնիկ Հարությունյանն է:

Հարությունյանն աշխատում էր ոստիկանության շնաբուծարանում:

Նոր Նորքի բաժնի պետի քրեական հետախուզության գծով տեղակալ Վալերի Բաղյանը «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում ասել է, որ դիակի վիճակն այնպիսին էր, որ դժվար էր նույնիսկ մոտենալ:

«Ամեն ինչ խոսում է այն մասին, որ մի քանի օր առաջ է մահացել, դիակը նույնիսկ անճանաչելի է դարձել», – ասել է Բաղյանը:

Tekali Taxi