Գլխավոր / Հայաստան / Գեր մարդիկ չպետք է նիհարեն. գիտնականներ

Գեր մարդիկ չպետք է նիհարեն. գիտնականներ

Փորձագետները պարզել են, թե ինչպես է մարդու քաշն ազդում նրա կյանքի տևողության վրա: Նրանք հաստատել են, որ ավելորդ քաշ ունեցող, բայց լավ ֆիզիկական վիճակում գտնվող մարդիկ կապրեն այնքան, որքան նրանց նրբիրան հասակակիցները: Ի դեպ, սրտի հետ կապված խնդիրների հետևանքով մահը նրանց ավելի քիչ է սպառնում:

Տորոնտոյի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքները տպագրվել են Applied Physiology, Nutrition And Metabolism ամսագրում:

«Մեր աշխատանքը վկայում է այն մասին, որ ոչ բոլոր գեր մարդկանց է անհրաժեշտ նիհարել: Դեռ ավելին` նիհարելու փորձերը շատ ավելի վնասակար կարող են լինել, քան քաշի ավելացումը: Սակայն այդ դեպքում անձը պետք է առողջ ապրելակերպ վարի, ճիշտ սնվի, շարժվի»,- նշել է գիտնականներից մեկը:

Հետազոտությունների համաձայն` առողջ, սակայն գիրուկ մարդիկ սովորաբար ավելի ծանր են եղել իրենց հասակակիցներից վաղ հասակում, միաժամանակ շատ ավելի երջանիկ են եղել և կյանքի ընթացքում ավելի քիչ են փորձել քաշ գցել: Նման մարդիկ մեծամասամբ հակված են ակտիվ կենսակերպին և առողջ սնունդ օգտագործելուն:

Tekali Taxi