Գլխավոր / Հայաստան / ՖՈՏՈ – ՀԱԿ-ի ևս մեկ ակտիվիստի ազատ արձակեցին մեկուսարանից

ՖՈՏՈ – ՀԱԿ-ի ևս մեկ ակտիվիստի ազատ արձակեցին մեկուսարանից

Այսօր 14:00-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել օգոստոսի 10-ին ձերբակալված Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Արտակ Կարապետյանը:

ՔԿՀ-ի դիմաց Արտակ Կարապետյանին են դիմավորել Կոնգրեսի ներկայացուցիչները:

«Նուբարաշենից» դուրս գալուց անմիջապես հետո Epress.am-ի թղթակցի հետ զրույցում Արտակ Կարապետյանը նշել է, որ շարունակելու է պայքարը «հանուն ազատ և երջանիկ Հայաստանի»:

«Ես կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, որ մեկընդմիշտ հասկական, որ իրենք ծառայում են Հայաստանի շահերին, և ոչ թե փորձեն մեր երկրի շահերը և ժողովրդին ծառայեցնել իրենց: Ես կրկնում եմ` շարունակելու եմ պայքարել հանուն մեր երազած Հայաստանի` ազատ ու երջանիկ»,- ասել է Արտակ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ ՀԱԿ 7 ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով հաջորդ օրը ձերբակալված երիտասարդներից 6-ն ազատ են արձակվել:

Մեկուսարանում է մնում միայն Տիգրան Առաքելյանը: Նրան և Արտակ Կարապետյանին մեղադրում են «իշխանության ներկայացուցչի» նկատմամբ բռնություն կատարելու, իսկ Արեգ, Սարգիս, Վահագն Գևորգյաններին, Դավիթ Քիրամիջյանին և Սահակ Մուրադյանին` խուլիգանության մեջ:



Tekali Taxi