Գլխավոր / Հայաստան / «Էրոտիկ կապիտալը»` հայրիշխանությունը տապալելու միջոց

«Էրոտիկ կապիտալը»` հայրիշխանությունը տապալելու միջոց

The Sunday Times պարբերականի վերլուծաբան Քեթրին Ֆլետը հոդված է հրապարակել, որում ներկայացնում է Լոնդենյան ֆեմինիստական շարժման ակտիվիստ Քեթրին Հաքիմի գրքում տեղ գտած գաղափարները: Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ նախորդ տարի ֆեմինիստուհին տղամարդ-կին հարաբերությունների համար նոր տերմին էր առաջարկել` «Էրոտիկ կապիտալ», իսկ այժմ էլ «Honey Money» («Գումարներ քաղցրիկի համար») խորագրով նոր գիրք է հրապարակել: Վերնագիրը վերաբերում է Ջակարտայի մարմնավաճառների ասացվածքին` «չկա փող` չկան և քաղցրիկներ»:

Առաջին հայացքից «Էրոտիկ կապիտալի» տեսությունը նկարագրում է ամսագրեր կարդացողներ համար շատ ակնհայտ մի փաստ, նկատում է հեղինակը: «Այսինքն այն, որ յուրաքանչյուրին անհրաժեշտ է օգուտ քաղել իր պոտենցիալ «Էրոտիկ կապիտալից»:

Գրքում ասվում է, որ «Կնոջ էրոտիկ կապիտալը ոչ միայն գերազանցում է տղամարդու կապիտալին, այլ նաև մշտապես չի արժևորվում: Սա բացատրում է այն հանգամանքը, թե ինչու է ԱՄՆ-ի նախագահը գեղեցիկ տղամարդ, այլ ոչ թե հմայիչ և համապատասխան որակավորում ունեցող կին»,- գրում է հեղինակը:

Ըստ Հաքիմի` պատճառը «արական սեռի դեֆիցիտի» մեջ է: «Կնոջ բարեմասնությունների նկատմամբ տղամարդկանց պահանջարկը միշտ գերազանցում է առաջարկը, բայց կանայք ավելի քիչ ձգողություն են զգում տղամարդկանց նկատմամբ, հատկապես տարիքի հետ»,- գրքի հեղիանկի գաղափարներն է փոխանցում Հաքիմը: Այդ իսկ պատճառով, եթե կանայք սկսեն ողջ ուժով օգտագործել իրենց էրոտիկ կապիտալը, ուժերի հավասարակշռությունը էականորեն կփոփոխվի աշխարհում և տեղի կունենա հեռացում հայրիշխանությունից, եզրակացնում է հեղինակը:

Tekali Taxi