Գլխավոր / Հայաստան / Ընդդիմադիր առաջնորդին դատում են միասեռականության համար

Ընդդիմադիր առաջնորդին դատում են միասեռականության համար

Մալայզիայում դատարանի առջև է կանգնել  ընդդիմության առաջնորդ Անվար Իբրահիմը, որին մեղադրում են իր 25-ամյա օգնականի հետ ինտիմ հարաբերություններ ունենալու մեջ:

Կուալա Լումպուրում ընթացող դատական լսումների ընթացքում ընդդիմադիր գործիչը հերքել է միասեռականության մեջ մեղադրանքները` դրանք իրեն հեղինակազրկելու «ստոր և հուսահատ» փորձ որակելով:

Իբրահիմի կողմնակիցները պնդում են, որ միասեռականության մեջ մեղադրանքները հորինված են նրա քաղաքական հակառակորդների կողմից:

Եթե Իբրահիմին մեղավոր ճանաչեն, նրան 20 տարվա ազատազրկում է սպառնում:

Անվարի դեմ հայցը ներկայացվել էր մի քանի ամիս առաջ, այն բանից հետո, երբ նրա կողմից ղեկավարվող ընդդիմադիր կուսակցությունը 2008 թվականին ընտրություններին աննախադեպ շատ մանդատային տեղեր էր զբաղեցրել խորհրդարանում:

Tekali Taxi