Գլխավոր / Հայաստան / Կենտրոնական փողոցների կրպակներն առայժմ չե՞ն ապամոնտաժվի

Կենտրոնական փողոցների կրպակներն առայժմ չե՞ն ապամոնտաժվի

Երևանի կենտրոնական փողոցներում կրպակների ապամոնտաժումն առայժմ դադարեցվելու է: Կրպակները կապամոտաժվեն միայն այն դեպքում, եթե քաղաքապետարանը բնակիչներից բողոքներ ստանա:

Epress.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց առավոտից բողոքի ակցիա անցկացնող կրպակատերերը, ովքեր, իրենց հերթին, լուրն իմացել են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանից ու Անահիտ Բախշյանից: Վերջիններիս Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ էին հանդիպել կրպակատերերի բողոքը քննարկելու համար:

Պատգամավորներին նաև ասել են, որ այս պահին ապամոնտաժման են ենթակա միայն 266 կրպակներ, որոնք ժանգոտել են և չեն գործում, իսկ մնացածի պարագայում առայժմ գույքագրում է իրականացվում:

Tekali Taxi