Գլխավոր / Հայաստան / Քիմ Քարդաշյանի հարսանիքի հաջորդ օրը սկսել են քննարկել նրա ամուսնալուծությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քիմ Քարդաշյանի հարսանիքի հաջորդ օրը սկսել են քննարկել նրա ամուսնալուծությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 21-ին Կալիֆոռնիայի Մոնտեսիտո բնակավայրում գտնվող սեփական առանձնատանը կայացել է մոդել, ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի և բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի պսակադրության արարողությունը:

Ամերիկացի գրող և պրոդյուսեր Դենի Ցուկերը Քարդաշյանի և Համֆրիսի պսակադրությունն անվանել է «ամերիկյան թագավորական հարսանիք»` համեմատելով այն արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի պսակադրության հետ:

Արարողության ներկա էին շոու բիզնեսի ներկայացուցիչներ, երաժիշներ և այլ հայտնի մարդիկ:

Նշենք, սակայն, որ ԱՄՆ-ում թերահավատորեն են մոտենում այս զույգի հարաբերությունների տևականությանը, իսկ Twitter-ում օգտատերերն արդեն քննարկում են Քարդաշյանի ու Համֆրիսի առաջիկա ամուսնալուծությունը:

Tekali Taxi