Գլխավոր / Հայաստան / Հարի Փոթերի դերակատարը պատրաստվում է ամուսնանալ

Հարի Փոթերի դերակատարը պատրաստվում է ամուսնանալ

Բրիտանացի դերասան, ով մեծ համբավ է ձեռք բերել Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմերում նկարահանվելուց հետո, պատրաստվում է ամուսնանալ Ռոզան Քոքեր անունով աղջկա հետ:

Նրանց հարաբերությունների մասին հայտնի է դարձել անցյալ շաբաթ, երբ Դենիելի ընկերներից մեկը հայտնել է, որ «նրանք խելագարվում են միմյանց համար, և Դենիելը ցանկանում է ամուսնանալ Ռոզանի հետ»:

22-ամյա դերասանը իր ընտրյալի հետ ծանոթացել է 2007 թվականին` «Հարի Փոթեր» ֆիլմի հերթական մասի նկարահանումների ժամանակ: Այդ ժամանակ աղջիկը զբաղեցնում էր ֆիլմի պրոդյուսերի օգնականի պաշտոնը:

Ռոզանի հայրը` մասնագիտությամբ նկարիչ, ասել է, որ հավանություն է տալիս իր աղջկա ընտրությանը:

«Ռոզանը մասնակցել է «Հարի Փոթեր» ֆիլմի վերջին երեք մասերի աշխատանքներին, այդ իսկ պատճառով նրանք իրար վաղուց են ճանաչում, բայց որպես զույգ հանդիպում են ավելի քան մեկ տարի: Ես շփվել եմ Դենիելի հետ, նա շատ լավ երիտասարդ է»,- պատմել է Մալքոլմ Քոքերը:

Tekali Taxi