Գլխավոր / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ – Գյումրու կենտրոնում ՀՅԴ-ականները պայքարում են ընտրական իրավունքի համար

ՏԵՍԱՆՅՈՒԹ – Գյումրու կենտրոնում ՀՅԴ-ականները պայքարում են ընտրական իրավունքի համար

Արդեն մի քանի օր է Գյումրիի կենտրոնում` Սայաթ-Նովա փողոցում՝ դրամատիկական թատրոնի դիմաց, «Քվեն ուժ է» ծրագրի շրջանակներում Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչները վրան են տեղադրել` «Այսպես ապրելն այլևս անկարելի է» գրությամբ:

Ինչպես հաղորդում է Գյումրու «Գալա» հեռուստաընկերության կայքը, ըստ ՀՅԴ-ականների, «ծրագրին մասնակից քաղաքացիները ցանկության դեպքում երկու գործառույթ են իրականացնում՝ մասնակցում են ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ ստորագրահավաքին և պայմանագիր են կնքում, համաձայն որի հայտնում են պատրաստակամություն՝ ընտրական իրավունքի իրացման միջոցով ձևավորել ժողովրդի իշխանություն»:

Այս նպատակով բողոքի ակցիայի մասնակիցները ձևավորվել են ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժում: Շարժման հիմնական խնդիրներն են «հասարակական գիտակցության մեջ ձևավորել ժողովրդի իշխանության հաստատման գործում ընտրական իրավունքի առանձնահատուկ նշանակությունը և այդ իրավունքի արդյունավետ պաշտպանությունը»:

Ներկայացնում ենք ԳԱԼԱ TV-ի տեսանյութը.

Tekali Taxi