Գլխավոր / Հայաստան / Տրիպոլիի գրավումը. 1300 զոհ, 5000 վիրավոր

Տրիպոլիի գրավումը. 1300 զոհ, 5000 վիրավոր

Լիբիայի կառավարության մամուլի քարտուղար Մուսա Իբրահիմը հայտարարել է, որ մայրաքաղաքի վրա իրականացված ապստամբների հարձակման հետևանքով ավելի քան 1300 մարդ է զոհվել և վնասվածք են ստացել 5000-ը:

Նա տեղի ունեցող իրադարձություններն իսկական ողբերգություն է անվանել, որը «մեկ գիշերում մեծ թվով մարդկանց կյանքեր է խլել»:

«Տրիպոլիի հիվանադանոցները լի են վիրավորներով, բժիշկներն անում են ամեն հնարավորը, որպեսզի փրկեն ռազմական գործողություններից տուժածներին»,-ասել է Իբրահիմը:

Նշենք նաև, որ Քադաֆիի երկրորդ որդին` Մուհամեդ Քադաֆին նույնպես հանձնվել է ապստամբներին: Լիբիական Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ճակատագիրը դեռևս անհայտ է մնում:

Tekali Taxi