Գլխավոր / Հայաստան / Քադաֆիի որդուն հանձնելու են Հաագայի դատարանին

Քադաֆիի որդուն հանձնելու են Հաագայի դատարանին

Հաագայի միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչը հաղորդել է, որ ներկայումս Քադաֆիի որդուն`Սաիֆ ալ-Իսլամին դատարանին հանձնելու մասին բանակցություններ են ընթանում Լիբիայի ապստամբների ղեկավարների հետ, հայտնում է Reuters գործակալությունը:

«Մենք քննարկում ենք նրա հանձնման հնարավորությունը»,-հայտարարել է դատարանի մամուլի քարտուղար Ֆադի էլ-Աբդալան:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին միջազգային քրեական դատարանը Մուամար Քադաֆիի, նրա որդու և ռազմական հետախուզության ղեկավար Աբդուլա ալ-Սենուսիի ձերբակալության միջազգային օրդեր էր ներկայացրել:

Նշենք, որ այս պահին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին 95 տոկոսով գտնվում է ապստամբների ձեռքերում: Դեռևս անհայտ է մնում Մուամար Քադաֆիի ճակատագիրը, և նրա գտնվելու վայրը: Միաժամանակ, երկու պետություններ`Անգոլան և Զիմբաբվեն պատրաստակամություն են հայտնել ապաստան տրամադրել Քադաֆիին:

Համաձայն որոշ տեղեկությունների ապստամբների ձեռքում է նաև Քադաֆին, սակայն այդ տեղեկատվություն պաշտոնապես չի հաստատվել:

Tekali Taxi