Գլխավոր / Հայաստան / «Թուրքական ավիաուղիները» կվաճառեն ուղևորների մոռացած իրերը

«Թուրքական ավիաուղիները» կվաճառեն ուղևորների մոռացած իրերը

Turkish Airlines ավիաընկերությունը Ստամբուլի օդանավակայանում աճուրդ է կազմակերպելու, որի շրջանակներում վաճառվելու են ուղևորների կողմից ինքնաթիռում մոռացված իրերը:

Մոռացված իրերի մեջ կան, օրինակ, թմբուկ, կիթառ, հաշմանդամի աթոռ, ձեռնափայտեր, ատամմաքրիչ և նույնիսկ թուրք նկարիչ Օսման Համիդի «Կրիաներ վարժեցնողը» կտավի վերարտադրված տարբերակը:

Ինչպես հաղորդել են ավիաընկերության ներկայացուցիչները, միայն վերջին տարվա մեջ ուղևորներն ինքնաթիռներում մոռացել են ավելի քան 15 հազար իր:

Մասնագետները գտնում են, որ ուղևորների` իրերը մոռանալու հիմնական պատճառն այն է, որ վերջիններս վայրէջք կատարելուց հետո անմիջապես ցանկանում են դուրս գալ ինքնաթիռից, անցնել անցագրատունը և անձնագրային ստուգումը: Բացի այդ, ինչպես նշում են ավիաընկերության ներկայացուցիչները, որոշ ուղևորներ թռիչքի ընթացքում գտնվում են սթրեսային վիճակում, ինչն էլ առիթ է դառնում ցրվածության և մոռացկոտության համար:

Ավիաընկերությունը որոշել է վաճառել մոռացված իրերը, քանի որ դրանք պահեստներում պահելը այդքան էլ էժան չէ: Իրերի վաճառքը տեղի է ունենալու փակ ռեժիմով:

Tekali Taxi