Գլխավոր / Հայաստան / ՌԴ զինված ուժերի պատվիրակությունը Հայաստանում է

ՌԴ զինված ուժերի պատվիրակությունը Հայաստանում է

Оգոստոսի 23-ից 27-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվելիք ՌԴ ԶՈՒ և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբերի աշխատանքային խմբերի շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով այսօր Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի պատվիրակությունը` ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ակադեմիայի դոցենտ, գեներալ-մայոր Ա.Ռոգվոյի գլխավորությամբ:

Այցի ընթացքում կքննարկվեն ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միավորված խմբավորման համատեղ կիրառման փաստաթղթերի ճշտման, ռազմավարական պլանավորման, զորքերի ավտոմատ կառավարման համակարգի ստեղծման և ՀՕՊ զորքերի (ուժերի) կառավարման համակարգի ավտոմատացման հարցերը: Այս մասին հայտնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Tekali Taxi