Գլխավոր / Հայաստան / «Տիտանիկի» աստղը հրդեհից փրկել է բրիտանացի միլիարդատիրոջ 90-ամյա մորը

«Տիտանիկի» աստղը հրդեհից փրկել է բրիտանացի միլիարդատիրոջ 90-ամյա մորը

Հանրահայտ «Տիտանիկ» ֆիլմի աստղ Քեյթ Ուինսլեթը և ևս 19 անձինք փրկվել են հրդեհից, որը բռնկվել է բրիտանացի գործարար Ռիչարդ Բրենսոնի առանձնատանը:

Ինչպես հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները, առանձնատունը գտնվում է Կարիբյան կղզիներից մեկում` Նիքքերում, որտեղ իր ընտանիքի հետ հյուրընկալվել էր Ուինսլեթը: Վաղ առավոտյան ուժեղ կայծակ և փոթորիկ է սկսվել, որի հետևանքով առանձնատունը սկսել է հրդեհվել: Գործարարի որդին նետվել է կրակի մեջ և փորձել փրկել տանը գտնվողներին:

Փրկվածների մեջ են Ուինսլեթի 2 դուստրերը, Բրենսոնի որդին և 90-ամյա մայրը: Միլիարդատերը պատմել է, որ հենց դերասանուհին է օգնել իր մորը դուրս բերել տնից:

Տունը հիմնովին այրվել է, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Tekali Taxi