2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Լոռու մարզի բնակիչը ջրահեղձ է եղել գետում լողալիս

Օգոստոսի 22-ին Լոռու մարզի Ուրասար գյուղում` Սևջուր գետում, մարդ է ջրահեղձվել:

Դեպքի վայր մեկնած փրկարարական ջոկատը պարզել է, որ մարզի Վահագնի գյուղի բնակիչ Սլավիկ Գաբրիելյանը լողալիս ջրահեղձ է եղել գետի խոր հատվածում և անհրաժեշտ են ջրափրկարարներ:

Ժամանած ջրափրկարարների խումբը զոհվածի դին գետից դուրս է բերել և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: